Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Լնդերի եւ ատամների մասին

Լնդերի եւ ատամների մասին

Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում եւ ցավ, ատամների շարժունություն: Սրանք են բերանի խոռոչի հիվանդությունները, որոնք որեւէ կապ չունեն ժառանգականության կամ գենետիկայի հետ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի եւ լնդերի կառուցվածքը: Ատամների առողջությունը մշտապես կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է:

 

Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում 5000-3000 մ.թ.ա., մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում: Քաղցրավենիքը վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Մնացորդները մնում են ատամների վրա եւ ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը: Բակտերիաները արագ բազմանում եւ առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ եւ թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետեւելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ եւ պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Թթուն դանդաղ սկսում է լուծել էմալը փառի հպման տեղում: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը:

 

Կարիեսի չբուժելու դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները եւ ներթափանցում ատամի կակղանը: Զարգանում է պուլպիտ (կակղանի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ եւ առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ եւ բարդ խնդիր է: Բացի այդ, բակտերիաները եւ դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով եւ զարգացնել այս կամ այն քրոնիկ հիվանդությունները: Նշված յուրաքանչյուր ախտանիշի դեպքում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի.

 

1. լնդերը սկսում են արյունահոսել լվանալուց կամ կերակուր ընդունելուց,

 

2. կարմրած, այտուցված, ձգված լնդեր,

 

3. լինդը հեռանում է ատամից,

 

4. թարախի առկայություն լինդը սեղմելիս,

 

5. կայուն տհաճ հոտ բերանից։

 

Տհաճ հոտ

 

Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ, քայքայելով սննդի մնացորդները, արյունը, որը բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից, մանրէները կուտակվում են նաեւ լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաեւ լեզվի ողջ մակերեսը: Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը եւ թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից: Այնպես որ, երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար:

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. ukrgazeta.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Natasha, բարև Ձեզ: Անմիջական կապ չկա:

natasha

10.12.2015

hargeli bjishk xndrumem anpayman patasxanel. es 10 tarie amusnalucvac em u serakan kyanqov chem aprum .hnaravora vor da handisana lnderi gerachi patchar? snorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը:

Մեդ-Պրակտիկ

07.07.2015

Հարգելի Sima, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը ուշացած պատասխանի համար: Պատճառը պարզելու համար կարևոր է Ձեր տարիքը, և ինչքան ժամանակ է նկատվում գերաճը, խնդրում եմ նշեք: Եթե ընդունում եք որևէ դեղամիջոց նույնպեք նշեք, քանի որ որոշ դեղամիջոցների օգտագործումը կարող է բերել լնդերի գերաճի: Ներկայումս խնդրին լուծում կարելի է տալ միայն վիրաբուժական եղանակով: Եթե լնդերի գերաճի պատճառը կոնկրետ դեղն է, հարկավոր է այն փոխարինել նույն ազդեցությամբ այլ դեղով:

sima

16.06.2015

hargeli bjishk inchu cheq patasxanum im harcin?

sima

14.06.2015

hargeli bjishk indz mot nkatvum e lnderi gerach inchov karoxe da paymanavorvac linel yev inch kareli e anel da kanxelu hamar. naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

25.03.2015

Հարգելի ANI, քիչ հավանական է, որ դա կապված է ատամների հետ: Լնդերի իջեցումը և արյունահոսելը կապված են հենց լնդերի հիվանդությունների հետ: Հարկավոր է դիմել ատամնաբույժի համապատասխան բուժում ստանալու համար:

Ani

24.03.2015

KERAMIKAKAN ATAMNER TEXADRELUC HETO INDZ MOT NKATVUM E LNDERI IJECUM TVAL TEXERUM, EV ARYUNAHOSUTYUN:DA HNARAVOR E ATAMNERI TEXADRELUC LINI?

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի Anahit, նախ պետք է ճշտել, թե կոկրետ ինչ խնդիր է, այնուհետև նշանակել համապատասխան բուժում:

Anahit

03.03.2015

tnayin paymannerum inchpes bujel lnder@?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ